Էներգետիկ փոխակերպում՝ Հայաստանի հնարավորություններն ու մшրտահրավերները

Հայաստանում էներգաարդյունավետությանն ուղղված քայլեր արվում են, բայց դեռևս այս առումով առաջադեմ չենք։ Աշխարհի արագ փոփոխվող էներգետիկ քարտեզում էներգախնայողությունն այլևս նորաձև ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն․ Էներգախնայողությունն ու էներգաարդյունավետության քաղաքականությունը պետությունների անվտանգության, կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնասյուներից են։ Փոքր ռեսուրսներով ու ներմուծվող էներգակիրներից կախված երկիրը պարզապես չի կարող զարգանալ առանց էներգիայի խելացի օգտագործման։ Այս ուղղությամբ Հայաստանի գրանցած արդյունքների, նորարարությունների, կայուն զարգացման ու հնարավորությունների մասին էր արդեն երկրորդ տարին անցկացվող Robust Armenia 2025 կոնֆերանսը ՝ «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո։

 

«Զանգեզուրը Հայաստանի թիվ  մեկ էներգաօգտագործող կազմերպությունն է, ընդհանուր արտադրվող էներգիայի մոտ 8 տոկոսը, ու դրանից կախված մենք առաջինը պետք է ձեռնարկենք քայլեր, նվազեցնելու էլեկտրաէնգերիայի օգտագործման ծավալները, կամ գոնե շատացնենք վերականգնվող էներգիայի օգտագործումը։ Զանգեզուրը մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջ, քանի որ արտադրում է այնպիսի մետաղներ, ինչպիսինն է պղինձը, առանց որի փոխակերպումը պարզապես անհնար է պատկերացնել», — ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը։

https://tert.am/am/news/2025/11/12/energy/4249757

Կիսվել սոց․ ցանցերում