Ինչու՞ չեմ վստահում փողոց դուրս եկած կուսակցություններից շատերին. Պատմությունն ընդհատական երեւույթ չէ․Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գրում է․

Ինչու՞ չեմ վստահում փողոց դուրս եկած կուսակցություններից շատերին.
Պատմությունն ընդհատական երեւույթ չէ։ Այն փոխկապակցված շղթաների, պատճառների, հետեւանքների ամբողջություն է։ Փողոցի ուժերն այս կամ այն փուլում ունեցել են իշխանություն։ Իրենց չափով ու իրենց ձեւով էս երկրի հերն անիծել են։ Ամենակարեւոր հարցն անընդհատ օտարելով իրենցից ու խաբելով հասարակությանը։ Նրանք հիմա էլ լուծում չեն առաջարկում։ Նրանք նորից իշխանություն են ուզում։ Ես հասկանում եմ շարքային, անկեղծ ցուցարարին։
Ինչու՞ չեմ վստահում Հայաստանի ներկայիս իշխանությանը.
Ներկայիս իշխանությունն ամենակարեւոր հարցում որդեգրել է իր նախկինների գիծը եւ Հայաստանը տարել ողբերգական պարտության։ Կորցրել է Արցախը եւ շարունակում է նույն` չհաշվարկված եւ քաղաքականության հետ կապ չունեցող գործելաոճը` տանելով մեզ ավելի մեծ փորձանքի։
Կիսվել սոց․ ցանցերում