ԱՄՆ-ը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրшնյութերի մաքսանենգությամբ զբաղվող ևս մեկ նավի ոչ նչացման մասին

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի հրամանով ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում ոչնչացրել են ևս մեկ նավ, որը, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը:

Հեգսեթը նախկինում հայտարարել էր թմրամիջոցների դեմ պայքարի «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին։
«Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հրամանով, «Հարավային նիզակ» համատեղ աշխատանքային խումբը մահացու կինետիկ հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող նավին։

Հետախուզությունը հաստատել է, որ նավը ներգրավված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ»,-ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում