«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել

Միլանի «Ինտերը» Facebook-յան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է կատարել՝ նվիրված թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Տեսանյութում ներկայացված են Մխիթարյանի խփած գոլերը «Միլանի» դարպասը։

«Դերբիներում խփած բոլոր գոլերը՝ հայկական գնացքի՝ Մխիթարյանի կողմից։ Հետևեք մեզ՝ ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար», — ասված է տեսանյութին կից գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ձախ ազդրի կիսաջլային մկանի վնասվածքից։ Եթե վերականգնումը ընթանա առանց բարդությունների, նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերի 30-ին։

Կիսվել սոց․ ցանցերում