Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։ Այս մասին Iravaban.net-ից տեղեկացրին Քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է:

Կիսվել սոց․ ցանցերում