Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet Volt»-ը

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բակիչ 23-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Կիսվել սոց․ ցանցերում