Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 25-ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում