ՀՀ որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սшհմանային թույլատրելի կոնցենտրացիան

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 16-22-ը (2025թ․):

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

  • Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 17-ին,
  • Հերացի փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 16-ին, 18-ին և 20-ին
  • Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 17-ին, 19-ին և 22-ին։

Ալավերդի քաղաքում՝

  • Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 18-ին,
  • Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 16-ին և 20-ին։

Գյումրի քաղաքում՝ նոյեմբերի 20-21-ը,

Հրազդան քաղաքում՝ նոյեմբերի 16-20-ը և 22-ին:

Կիսվել սոց․ ցանցերում