Վնասվածքներ ստացած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն–նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը այցելել են վթարում տուժած Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողներին։

Սարգսյանը հետաքրքրվել է Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների առողջական վիճակով։

Բժիշկների տեղեկացմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին իրենց անձնվեր ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում։

Կիսվել սոց․ ցանցերում