Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Լիտվայում

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է Լիտվայի ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի բացման արարողությանը:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին ՝ իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումներ իրականացման գործում՝ ԵՄ-ն և Հայաստանի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում սահմանված առաջնահերթություններին համահունչ:
ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորման գործում կարևոր է ապահովել թափանցիկ, ներառական ու վստահելի գործելակերպ:Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում ԵՄ-ը մտադիր է շարունակել իր աջակցությունը՝ ներկայացնելով ԵՄ անդամ պետությունների լավագույն գիտելիքն ու փորձը, որը թույլ կտա հանրային ծառայությունների մատուցման գործում ապահովել անաչառություն և արդյունավետություն՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ոստիկանության գործունեությունը, միգրացիայի և քաղաքացիության գործառույթները, ինչպես նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և աղետների ռիսկերի կառավարումը: ԵՄ աջակցության հիմնական նպատակն է վերապատրաստումների միջոցով աջակցել ոստիկանության ծառայողների շրջանում մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հասարակության հետ շփումների վերբերյալ հմտությունների ձևավորմանը։
Կիսվել սոց․ ցանցերում