Կալիֆորնիայում երեխայի ծննդյան երեկույթի ժամանակ կրшկոցներ են հնչել. կան զпհեր և վիրшվորներ

CBS-ը հաղորդում է, որ Հյուսիսային Կալիֆոռնիայի Ստոկտոն քաղաքում ընտանեկան հավաքույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս տասը վիրավորվել են։

Սան Խոակին շրջանի շերիֆի գրասենյակի խոսնակ Հեզեր Բրենտը լրագրողներին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում՝ Լուսիլ պողոտայի խնջույքների սրահում։ Նա պարզաբանել է, որ վիրավորների թվում կան և՛ մեծահասակներ, և՛ անչափահասներ։ Կրակողին հաջողվել է փախչել։

Ստոկտոնի փոխքաղաքապետ Ջեյսոն Լին սոցիալական ցանցերում գրել է, որ կրակոցը տեղի է ունեցել երեխաների ծննդյան երեկույթի ժամանակ, սակայն Բրենտը չի հաստատել դա՝ այն անվանելով միայն «ընտանեկան հավաքույթ»։

Բրենտը հավելել է, որ դեռևս ձերբակալություններ չեն կատարվել, և հարձակվողի ինքնության կամ հնարավոր դրդապատճառի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միջադեպի հանգամանքները քննվում են։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակը հայտնել է, որ ստացել է միջադեպի վերաբերյալ նախնական տեղեկություններ։ Շերիֆի վարչությունը խնդրել է վկաներին տրամադրել ցանկացած տեղեկատվություն կամ տեսանյութ, որը կարող է օգնել քննությանը։

Կիսվել սոց․ ցանցերում