Հայտնաբերվել է սեպտեմբերի 19-ից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա տղամարդը

Սեպտեմբերի 19-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հաղորդվել էր 61-ամյա Արթուր Բ․-ի անհետ կորելու մասին։
Նրան հայտնաբերելու ընթացքում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները համագործակցել են Վեդիի համայնքային ոստիկանների հետ։ Արդյունքում՝ տղամարդը հայտնաբերվել է։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Կիսվել սոց․ ցանցերում