Ճապոնիայում ձերբшկալել են «Էմիլին Փարիզում» սերիալի դերասան Ջե րեմի Հար իսին

Ճապոնիայի ոստիկանությունը նոյեմբերին ձերբակալել է ամերիկացի դրամատուրգ և «Էմիլին Փարիզում» սերիալի  դերասան Ջերեմի Հարիսին՝ երկիր թմրանյութեր մաքսանենգ ճանապարհով ներմուծելու փորձի կասկածանքով։

Այս մասին հայտնել է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ճապոնական իրավապահ մարմիններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հրատարակության տվյալներով՝ դերասանը ձերբակալվել է նոյեմբերի 16-ին, այն բանից հետո, երբ  Նահա օդանավակայանի մաքսային աշխատակիցները նրա պայուսակում էքստազի են հայտնաբերել։

Թերթը նշում է, որ Հարիսին մեղադրանք առաջադրելու դեպքում կարող է սպառնալ մինչև յոթ տարվա ազատազրկում։

Կիսվել սոց․ ցանցերում