Ովքեր ասում են, թե գյումրեցիք արժանի չեն նման վերաբերմունքի, ներողություն, շատ աղավաղված պատկերացում ունեն արժանապատվության եւ արժեքների մասին

Ովքեր ասում են, թե գյումրեցիք արժանի չեն նման վերաբերմունքի, ներողություն, շատ աղավաղված պատկերացում ունեն արժանապատվության եւ արժեքների մասին: Գյումրին արժանի է, որ այսպիսի տոնածառ ունենա: Չնվնվա՛ք: Բնության մեջ անհատույց բան չկա: Խոսքը միստիկական կամ նաֆսաբանական արդարության մասին չէ, հենց ուղիղ հատուցման մասին է: Վայելեք: Իսկ ովքեր անարժան են էս վերաբերմունքին, հաստատ գիտեն, թե ինչպես դիմավորեն տոները: Մյուսները սրանով էլ յոլա կգնան, չլինի էլ՝ յոլա կգնան, մի քանի օրից կլինի՝ էլի յոլա կգնան, ու միշտ յոլա կգնան, վերջում էլ կասեն՝ կյանքերս ընչի անցավ:

Կիսվել սոց․ ցանցերում