«Ձեզ պատասխանատու կհամարե՞ք 2026-ի մարդկային կորուստների համար». հարց՝ Պпւտինին

Ուղիղ գծի ժամանակ Վլադիմիր Պուտինին հարցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի մասին Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ավարտելու շուրջ:

Ամերիկյան NBC News հեռուստաալիքի թղթակից Քիր Բրենան-Սիմոնսը հարցրել է. «Կհամարե՞ք արդյոք ձեզ պատասխանատու 2026 թվականին ռուսների և ուկրաինացիների մահվան համար, եթե մերժեք Թրամփի խաղաղության ծրագիրը»։

«Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկանց մահվան համար, քանի որ մենք չենք սկսել այս պատերազմը։ Այն սկսվել է Ուկրաինայում տեղի ունեցած հակասահմանադրական զինված հեղաշրջումից հետո»,- ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինի խոսքով՝ ինքը բարձր է գնահատում Թրամփի խաղաղ նախաձեռնությունները և «գործնականում համաձայնել է» նրա առաջարկներին Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ, չնայած դա ենթադրում է «ոչ հասարակ որոշումներ»։

ՌԴ նախագահը կրկնել է իր նախորդ հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և խաղաղ միջոցներով պատերազմի ավարտի։

«Գնդակն ամբողջությամբ մեր մրցակիցների դաշտում է, այսպես ասենք, և, առաջին հերթին, Կիևի ռեժիմի պարագլուխների և նրանց, այս դեպքում և ամենից առաջ, եվրոպացի հովանավորների»,- ասել է Պուտինը։

 

Կիսվել սոց․ ցանցերում