ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, խոսելով Ադրբեջանի վերջին հարձակումից Լեռնային Ղարաբաղի վրա, ասել է, որ ամենակարևորը այժմ գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի պահպանումն է, և հետագա ռազմական գործողությունների բացակայությունը, երկրորդ՝ ԼՂ ժողովրդի հումանիտար կարիքների բավարարումը, և երրորդը՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասնեն տևական խաղաղության:
Անդրադառնալով ԼՂ-ում հումանիտար իրավիճակին՝ Միլլերն ասել է, որ ԼՂ էթնիկ հայերը պետք է հնարավորություն ունենան մնալու իրենց տներում և ապրելու խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ կյանքով, և պետք է հարգվեն նրանց իրավունքները:
«Նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ (ԼՂ-ից) և վերադառնալ (ԼՂ), պետք է տրամադրվի անվտանգ անցում՝ չեզոք, անկախ երրորդ կողմի դիտարկմամբ: Եվ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու հարցում, այդ թվում՝ նաև նրանց, որոնց կասկածում են մարտիկներ լինելու մեջ»,- ասել է Միլլերը և հավելել, որ Ռուսաստանը անվտանգության ոլորտում գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել:
