ՊԵԿ նախագահին թույլ չեն տվել մուտք գործել ՊԵԿ մասնաշենք, արդյունքում տուժել է ՆԱՎ-ի պետի տեղակալը

MakaryanNews-ին պատմեցին, որ Քննչական կոմիտեի շենքից կատարված աղմկահարույց գողության դեպքից դեպքից հետո ՔԿ-ն ուժեղացված հսկողություն էր սահմանել Դեղատան 3 հասցում: Եվ մի օր, երբ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը որոշում է այցելել Պետեկամուտների կոմիտեի` այդ շենքում գործող իրենց մասնաշենք, անվտանգության աշխատակիցը թույլ չի տալիս նրան մտնել ներս` պատճառաբանելով, թե ուժեղացված հսկողություն է, և ՊԵԿ նախագահը տվյալ շենք մուտք գործելու համապատասխան քարտ չունի: Հակոբյանը նախ զայրացել թե` «ինձ չե՞ք չանաչում, չգիտե՞ք` ես ով եմ», հետո զանգահարել է բոլորիս արդեն հայտնի իր ընկեր Գառնիկին` ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանին, ու նրա վրա է զայրացել` պահանջելով անհապաղ կարգավորել հարցը: Նա էլ կուժն ու կուլան ջարդել է իր տեղակալ Վահագն Ավետիսյանի գլխին, որը, ասում են, համակարգի «հին գելերից է», ու պահանջել է, որ վերջինս ապահովի Հակոբյանի մուտքը ՊԵԿ մասնաշենք: Սակայն նա ևս չի կարողացել գործը գլուխ բերել: Արդյունքում ՊԵԿ փորձառու աշխատակիցը դիմում գրել դուրս է եկոլ համակարգից:
Առավել մանրամասն` այստեղ 👇
Կիսվել սոց․ ցանցերում