Հոպարի գա՞նձն է ձեր ուժեղ ղեկավարը, թե՞ հոպարի պում-պումիկ որդին. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով փրկիչ խաղացող «հոպարի գանձին արթնացնել»:

«Փաշինյանը ոչ թե բերելու է, այլ արդեն բերել է խաղաղություն։

Չի հավատում՝ կարող է սահմանին հերթապահություն իրականացնել, առավել ևս, որ պարտադիր զինծառայություն չի անցել։

Թե բա ուժեղ ղեկավար․․․ հոպարի գա՞նձն է ձեր ուժեղ ղեկավարը, թե՞ հոպարի պում-պումիկ որդին»,- գրել է Չախոյանը:

Կիսվել սոց․ ցանցերում