25 տարի տևած բանակցություններից հետո ԵՄ երկրները հաստատել են ՄԵՐԿՈՍՈւՐ-ի առևտրային համաձայնագիրը

Եվրամիության անդամ պետությունները կանաչ լույս են տվել ՄԵՐԿՈՍՈւՐ-ի՝ Լատինաամերիկյան երկրների կազմակերպության հետ համաձայնագիր կնքելուն, որը հիմք կհանդիսանա Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 700 միլիոն մարդկանց միավորող լայնածավալ առևտրային բլոկի ստեղծման համար։

Այս մասին հայտնել է Euronews-ը։

«ԵՄ անդամ պետությունների որակյալ մեծամասնությունը աջակցեց ՄԵՐԿՈՍՈւՐ-ի հետ համաձայնագրին՝ վերջ դնելով Եվրոպական հանձնաժողովի և Լատինական Ամերիկայի մի խումբ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի միջև ավելի քան երկու տասնամյակ տևած դժվար բանակցություններին, ինչպես նաև ԵՄ ներսում տարիներ շարունակ տեղի ունեցած ներքին տարաձայնություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիան, Լեհաստանը, Ավստրիան, Հունգարիան և Իռլանդիան դեմ են քվեարկել, Բելգիան ձեռնպահ է մնացել։

ԵՄ երկրների մեծամասնության կողմից աջակցությունը տրամադրվել է այն բանից հետո, երբ անդամ պետությունները ձեռնարկել են պաշտպանիչ միջոցառումներ, որոնք թույլ են տալիս ավելի խիստ վերահսկողություն սահմանել ԵՄ շուկայի նկատմամբ՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի երկրներից ներմուծման պատճառով խոշոր խափանումները կանխելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում