Չինաստանի ԱԳՆ.
«Չինաստանը ձեռնպահ չի մնա գործողություններից, երբ մեծ իրանական ազգի ինքնիշխանությունը խաթարվում է դրսից աջակցություն ստացող հրոսակների և հանցագործների կողմից։ Ինչի կարիք էլ որ ունենա Իրանի կառավարությունը՝ ֆինանսական, տեխնիկական, հետախուզական, թե ռազմական ոլորտում, Չինաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը»։![]()
Ռուսաստանի ԱԳՆ.
«Մենք չենք մեկնաբանում այլ երկրների ներքին գործերը։ Իրանն ինքն իրավասու է որոշել, թե ինչ եղանակով կարգավորել իրավիճակը՝ ինչպես նա նպատակահարմար է համարում»։
Ռուսաստանի հայտարարությունն հետաքրքիր է այն իմաստով, որ ոչ թե բացահայտ աջակցության մասին է, ինչպես Իրանի մյուս դաշնակից Չինաստանն էր հայտարարել, այլ ամբողջ պատասխանատվությունը իրավիճակի համար Իրանի իշխանությունների վրա թողնելն էր:![]()
ԱՄՆ-Ռուսաստան կուլիսային գործակցությունը տպավորություն է թողնում, որ ԱՄՆ-ն վերականգնելու է իր ավանդական ազդեցության գոտիները, այդ թվում և Իրանը որպես ԱՄՆ ռազմավարական հետաքրքրությունների գոտի մեծ Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկան Արեւմտյան կիսագնդում…
#Իրան #Ռուսաստան #ԱՄՆ #ՉԺՀ
