Դադարեցվել է 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զпրшկոչից տրված տարկետումը

Կառավարությունը հունվարի 15–ի նիստում որոշել է դադարեցնել երկու մարզիկների՝ պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը։

Նման որոշման հիմք է ընդունվել ԿԳՄՍ նախարարությանն ուղղված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությունը, ըստ որի, Նարեկ Արթուրի Խաչատրյանը և Գևորգ Վահանի Գրիգորյանը այլևս չեն համարվում ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ դադարեցվեց նաեւ ծանրամարտիկ Մերուժան Ջիվանի Եղոյանին տրված տարկետումը, քանի որ նա այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ:

Մեկ այլ որոշմամբ դադարեցվել են նաև ֆուտբոլիստներ Էդգար Գրիգորի Ֆիթլիջյանին և Արա Բերդե Օհաննեսի Ջոլաքյանին տրված տարկետումները, քանի որ նրանք այլևս չեն համարվում համապատասխանաբար ֆուտբոլի մինչև 19 տարեկանների և ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամներ:

Կիսվել սոց․ ցանցերում