Պակիստանի հարավում գտնվող Քարաչի քաղաքի Gul Plaza առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ 20 մարդ։
Հրդեհը բռնկվել է քաղաքի խիտ բնակեցված թաղամասում գտնվող առևտրի կենտրոնի առաջին հարկում։ Շենքի փլուզման բարձր ռիսկ կա։
Ըստ նախնական հաղորդագրությունների, հրդեհն առաջացել է խանութներից մեկում էլեկտրական կարճ միացման հետևանքով։ Հետաքննություն է սկսվել միջադեպի հանգամանքները պարզելու համար։
