Բուք, մերկասառույց. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Գնդեվազ-Կեչուտ, Նոյեմբերյան-Ոսկեպար, Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհները:

Մեղրու լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-այս մասին նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։

Կիսվել սոց․ ցանցերում