Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում քամին կուժգնանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հանրապետությունում տեղումներ չեն գրանցվի։ Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -1–ից -3, գիշերը` -4-ից -6 աստիճանի սահմաններում։

Կիսվել սոց․ ցանցերում