Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խшղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Դոնալդ Թրամփն իր ելույթում շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միանալու և հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում