ԵՄ-ն Ռпւսաստանի դեմ 20-րդ պшտժամիջոցների փաթեթն է պատրաստում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթն է պատրաստում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը` հաղորդում է RBK-Ukraine-ն:

Նախարարը նշել է, որ պատժամիջոցները կուղղվեն Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներին ծովային, օդային և կիբերոլորտներում և պետք է ամրապնդեն Եվրոպայի կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը։

Նոր սահմանափակումները նպատակ ունեն կրճատել Ռուսաստանի էներգետիկ եկամուտները, չեզոքացնել նրա «ստվերային նավատորմը» և արգելափակել պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմները։

Կիսվել սոց․ ցանցերում