Հակաքրիստոսի ժամանակաշրջանը և իրականությունը

Հակաքրիստոսի ժամանակաշրջանը և իրականությունը
«Հակաքրիստոսի հոգին արդեն աշխարհում է»
(Ա Հովհաննես 4:3)
Շատ պարզ օրինակ իրական կյանքից. պատկերացրեք, ասում են ձեզ․
«Եթե չընդունես այս համակարգը, չես կարող աշխատել»
«Չես կարող գնել»
«Չես կարող գոյատևել»
Եվ դուք մտածում եք․
«Ես հասկանում եմ, որ սա սխալ է, բայց ինչ անեմ, բոլորը այդպես են անում»
⚠️ Ահա այստեղ է իրական վտանգը՝ ․
Մի նախադասությամբ ասած՝ դրոշմը չի սկսվում մարմնից։ Դրոշմը սկսվում է այս մտքից․ «Թող Աստված մի կողմ լինի, միայն թե կյանքս հարմար լինի»։
Երբ այս միտքը ընդունվում էս ապա
Հակաքրիստոսի համակարգը աշխատում է աշխարհում
Անցած մեկ դարը աշխարհը ապրել է գլոբալիզացիայի մեջ՝ մեկ ֆինանսական առանցք, մեկ շուկա, փոխկապված պետություններ, նույն խաղի կանոններ բոլորի համար։ Աստվածաշնչում սա կոչվում է «Բաբելոն»՝ ոչ քաղաք, ոչ պետություն, այլ ամբողջ մի աշխարհակարգ, որտեղ ամեն ինչ պտտվում է փողի, շահի, սպառման ու վերահսկելի կյանքի շուրջ։ Մարդուն խոստացվում է հարմարավետություն, բայց դրա գինը կախվածությունն է համակարգից։
Աստվածաշունչը ասում է, որ այսպիսի համակարգերը չեն քանդվում արտաքին թշնամուց, այլ փլվում են ներսից։ Երբ պարտքերը դառնում են անտանելի, թվային թվերը կտրվում են իրականությունից, մարդիկ այլևս չեն հավատում փողին, իշխանությանը, լուրերին՝ համակարգը սկսում է ճաքել։ Մենք արդեն տեսնում ենք դա՝ տնտեսական ճգնաժամեր, արժույթների արժեզրկում, շուկաների անկայունություն, վստահության կորուստ։ Սա արագ է լինում, անսպասելի, և մարդիկ մինչև վերջին պահը կարծում են, թե «մենք ապահով ենք»։
Քաոսը միայն պատերազմ չէ. դա այն է, երբ մարդը չի հասկանում՝ վաղը ինչ արժե իր փողը, ում հավատալ, ինչ օրենք է գործում։ Այդ պահին մարդիկ սկսում են փնտրել ոչ թե ճշմարտություն, այլ կարգ։ Աստվածաշնչում ասվածը՝ իշխանությունը «տրվում է», նշանակում է, որ մարդիկ համաձայնվում են կենտրոնացված կառավարման՝ միայն թե կյանքը վերահսկելի դառնա։
«Դրոշմը» և մարդկային կյանքը
«666»-ը երբեք պարզապես թիվ չի եղել։ Այն եղել է կառավարման ճարտարապետություն, որը արդեն աշխատում է ժողովրդի կյանքում՝ քայլ առ քայլ ապահովելով հնազանդություն։
Իրավիճակը տեսական չէ․ մարդը հաճախ այլևս մարդ չի, այլ՝ պրոֆիլ, ID, ֆայլ, թույլտվություն։ Եթե համակարգը քեզ չի ճանաչում՝ դու գոյություն չունես։
Իրականություն
Հաշիվդ, որը կարող են սառեցնել առանց դատարանի
Քարտդ, որով կարող են արգելել «սխալ» գնումը
Ալգորիթմ, որը որոշում է՝ դու վստահելի՞ ես, թե ոչ
Քո կյանքը այլևս քոնը չէ, այն վարձակալված է համակարգից։
Ովքե՞ր են իրական սպասավորները
Երբ պետությունը ասում է․
«Կանխիկը պետք է վերանա»
«Ամեն ինչ թվային է լինելու»
«Սա ձեր անվտանգության համար է»
«Հայտարարագիր»
դա ոչ զարգացման, ոչ բարեփոխման նպատակ չունի, այլ հնազանդության դաստիարակություն։
Թոշակառուները՝ փորձադաշտ. քարտերով ապրելը սովորեցնում է մարդուն չառարկել, ասել «նորմալ է», և ընդունել, որ իր փողը իրենը չէ։ Բայց հո ունի 2-5 % Քեշբեկ
Ամենավտանգավոր պահը սկսվում է, երբ մարդը ասում է․
«Թող լինի, բոլորը այդպես են անում»
Այդ պահին բռնապետությունը դառնում է կամավոր, իսկ կամավոր ստրկությունը այլևս հեղաշրջում չի պահանջում։
Ինչ կարող ենք անել այսօր
Հիշենք Հիսուս Քրիստոսի խոսքերը․
«Ես հաղթել եմ աշխարհին… աշխարհում փորձություն կունենաք, բայց համարձակ եղեք․ ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16:33)
«Արթուն եղեք և աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթեոս 26:41)
«Երբ Մարդու Որդին գա, արդար մարդ կգտնե՞մ երկրի վրա» (Ղուկաս 18:8)
Այժմ կարևոր է, որ մնանք արթուն, աղոթքներում և խղճի մեջ կայուն, որովհետև երբ ժամանակն անցնի, ընտրություն այլևս չենք ունենա։
«Թող Հայաստանը լինի հեռու վտանգավոր տեխնոլոգիաներից, թեկուզ հետամնաց, բայց լինի Աստծո փրկության տաճար»։
Ամեն մի գործողություն, ամեն մի «ոչ»-ը, ցանկացած պահի ազատությունը պահելը կարևոր է՝ որպես ամենաէական քայլ հակաքրիստոսի ժամանակաշրջանում։
Վանիկ Նիկոյան
Ժողովրդի Ձայնը Լսելի Է
ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական Շարժում
ԴԵՄ ԵՄ հակաքրիստոսի ուղղուն
Կիսվել սոց․ ցանցերում