Ձեզ տրվելու է 24 ժամ՝
ձեր բարերարների, ֆինանսական խմբերի և ազդեցիկ շրջանակների միջոցով
Հայաստանի պետական պարտքի մարումը կազմակերպելու և փակելու համար։
Պարոն Նարեկ Կարապետյան,
այս քաղաքական խոսքը փոխանցեք պարոն Սամվել Կարապետյանին՝
Դուք տարիներ շարունակ խոսում եք Հայաստանի պետական պարտքի մասին՝ որպես ազգային աղետ։
Այդ դեպքում այլևս լռելու տեղ չկա։
«Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցությունը հայտարարում է՝
ձեր խոսքերն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է պատասխանատվությունը։
Երբ «Ժողովրդի Ձայնը Պետականամետ» քաղաքական ուժը գա իշխանության,
Ձեզ տրվելու է 24 ժամ՝
ձեր չակերտավոր բարերարների, ֆինանսական խմբերի և ազդեցիկ շրջանակների միջոցով
Հայաստանի պետական պարտքի մարումը կազմակերպելու և փակելու համար։
Այո՛՝ 24 ժամ։
Ոչ թե քննարկելու,
ոչ թե մամուլի ասուլիս տալու,
ոչ թե արդարանալու,
այլ՝ գործելու։
Քանի դեռ դուք բարձր ամբիոններից խոսում եք պետական պարտքից,
այդ պարտքի տոկոսները փակվում են
հարկային տեռորի միջոցով,
փոքր ու միջին բիզնեսի խեղդմամբ,
աշխատավարձի սառեցմամբ,
թոշակառուի նվաստացմամբ։
Ժողովուրդը այլևս չի պատրաստվում վճարել
ձեր խոսքի ու անգործության գինը։
Եթե դուք իսկապես կարծում եք, որ պետական պարտքը սպառնալիք է պետությանը,
ապա պարտավոր եք այդ սպառնալիքը վերացնել, ոչ թե շահարկել քաղաքական օրակարգ մտնելու համար։
Ձեր սխալը հենց այստեղ էր․
դուք մտաք քաղաքական դաշտ՝
պետական պարտքը դարձնելով գործիք,
մինչդեռ պատասխանատվություն չստանձնեցիք դրա լուծման համար։
Եթե պարտքի մի մասը փակեք,
մենք կհաշվենք՝ որքան եք իջեցրել բեռը,
և միայն դրանից հետո կարող եք խոսել քաղաքական օրակարգ վերադառնալու մասին։
Ասում են՝ դուք հաջողված բիզնեսմեն եք,
ասում են՝ տնտեսություն զարգացնելը ձեզ մոտ ստացվում է։
Լավ։ Այդ դեպքում մենք ձեզ առաջարկ ենք անելու՝
ոչ խոսքի, այլ աշխատանքի մակարդակով։
Ձեզ կառաջարկվի զբաղեցնել
էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը
և աշխատել 1 դրամ աշխատավարձով։
Դա կլինի ձեր քննությունը՝
ցույց տալու, որ դուք կեղծ չեք այս ժողովրդի հանդեպ։
Իսկ մենք մեր հերթին ցույց կտանք,
որ անձնական թշնամի չենք, այլ՝ պետական պահանջ ունեցող ուժ։
Այս երկրում ավարտվում է
խոսող միլիոնատերերի
և վճարող ժողովրդի ժամանակաշրջանը։
Ժամանակը սպառվել է։
Պատասխանատվությունը պարտադիր է։
Պետությունը այլևս խնդրող չի լինելու։
Վանիկ Նիկոյան Ռոման Նազարյան
«Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցություն
Ժողովրդի Ձայնը Լսելի Է
ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական շարժում
