Ադրբեջшնի սшհմшնшյին ծառայությունը հաստատել է Վարդանյանի ձերբшկшլпւթյпւնը և նշել՝ ինչ է սպասվում

Սեպտեմբերի 27-ին Լաչինի սահմանային անցակետում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները ձերբակալել են «ապօրինի կերպով Լեռնային Ղարաբաղի ժամանած Ռուբեն Կառլենովիչ Վարդանյանին, որը զբաղեցրել է «նախարարի» պաշտոնը»»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը՝ նշելով, որ ՍՊԾ ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու քաղաք։

Վարդանյանը հանձնվել է կառավարության համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս գործարար, միլիոնատեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել էր: Ըստ տեղեկությունների՝ դա եղել էր  այն բանից հետո, երբ նա անցնելիս է եղել Լաչինի սահմանային անցակետով:

Նրա ձերբակալության ու գերեվարման մասին տեղեկությունը հաստատել է վերջինիս կինը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե տեղեկություն չունի, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է:

Կիսվել սոց․ ցանցերում