Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել և Հայաստան է տեղափոխվել 50 000-ից ավել արցախցի բռնի տեղահանված։ Այդ մասին հումանիտար կենտրոնում հաղորդեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Պետությունը շուրջ 5 700-ի կեցությունն է ապահովել. «Մնացած քաղաքացիները հրաժարվել են ու միանգամից ուղևորվել իրենց կեցության վայրեր»,- ասաց Բաղդասարյանը։
Ադրբեջանի կողմից ռազմական գոծողությունների, ինչպես նաև Ստեփանակերտի բենզալցակայանում պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված վիրավոր քաղաքացիների թիվը հասել է 311-ի։
