Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Շիրակի մարզում Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Զույգաղբյուր գյուղի հատվածում, Սյունիքի մարզում Նորավանի խաչմերուկից դեպի Երևան և Կապան համայնքի Սյունիք բնակավայրից դեպի Տաթև և Մեղրիի Վարդանիձոր խաչմերուկից դեպի Քաջարան ուղղություններով փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
