Ժողովրդի Ձայնը Պետականամետ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա 2026 թվականի Մարտի 21-ին ժամը 15։00-ին, Հայաստանի Հանրապետություն,Քաղաք Երևան, կենտրոն Ամիրյան 1 Հանրապետության Հրապարակ Armenia Marriott (Տիգրան Մեծ դահլիճ) մուտքը անձնագրերով։
Հ․Գ․
Այս ուժից պետք է վախենան բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց համար իշխանությունը վահան է՝ սեփական թալանը պահելու, ոչ թե պետությունը պաշտպանելու համար։
Դուք գնացեք ձեր ընդդիմադիր օլիգարխիկ կլանով
փողերդ դասավորեք,
որովհետև մուծվելու եք 24 ժամվա ընթացքում։
Մեզ հետ պայմանավորվել չի լինի,
մեզ լռեցնել չի լինի,
մեզ գնել չի լինի։
քաղաքական դшգшղի վերջին մեխը
մենք ենք խփելու։
Ձեր փտած քաղաքական դшգшղի կափարիչը փակվելու է։
Բոլոր քաղաքական ուժերին մի բան ենք ասում՝
հետ հաշվարկը սկսված է։
Տարիներ շարունակ դուք հերթով նստեցիք ժողովրդի վզին,
խոսեցիք նրա անունից,
բայց երբեք չխոսեցիք նրա ցավից։
Դուք իրար հետ եք կռվում,
մենք եկել ենք ձեզ քաղաքականապես թшղելու, յոթն ու քառասունքը մեկ ենք անելու։
Ժողովրդի Ձայնը Պետականամետ-ը ձեր նման չէ։
Մենք քվե չենք մուրում։
Մենք գալիս ենք վերցնելու պատասխանատվություն։
Դուք վախենում եք,
որ մեզ չեն կարող գնել,
չեն կարող շանտաժ անել,
չեն կարող լռեցնել։
Եվ ճիշտ եք վախենում։
Սա հերթական ուժը չէ։
Սա այն ուժն է,
որ ձեզ տանելու է քաղաքական հանգուցյալների վերջին կայարան։
Ժողովուրդը այլևս ձեր միջև չի ընտրում։
Ժողովուրդը ընտրում է
ձեզանից դուրս։
ԴԵՄ ԵՄ քաղաքացիական շարժում
Ժողովրդի Ձայնը Պետականամետ կուսակցություն
Վանիկ Նիկոյան
Ռոման Նազարյան
ՍԱ ԷԼ Ի ԼՐՈՒՄ
Հ․Գ․
Յուրաքանչյուր ոք, ով այսօր դուրս է գալիս ու հայտարարում է․ «ես եմ վարչապետի թեկնածուն», առանց Ազգային ժողովի ընտրության, առանց ձևավորված ԱԺ-ի և պատգամավորական մանդատի, պարզապես խաբում է ժողովրդին։
Փաստը մեկն է․
առանց Ազգային ժողովի չկա վարչապետ ընտրելու իրավունք։
Եվ մինչև ԱԺ-ն չձևավորվի, վարչապետի պաշտոնի մասին տենչալը ոչ միայն անլուրջ է, այլև՝ քաղաքական անպատասխանատվություն։
Սա նշանակում է միայն մեկ բան․
որոշ կաբինետներում արդեն պաշտոններ են բաժանվում,
իսկ ժողովուրդը կրկին օգտագործվում է որպես քող։
Հերիք է ժողովրդի անունից խաղալ ժողովրդի նյարդերի հետ։
Հերիք է «ժողովրդի» բառը դարձնել փափուկ աթոռին հասնելու միջոց։
Հայաստանում այսօր նույնիսկ 3 միլիոն մարդ չի ապրում։
Եթե դուք չեք կարողանում պատասխանատվությամբ վերաբերվել այսքան փոքր երկրի կառավարմանը,
ապա ինչպե՞ս կվարվեիք 100 միլիոն բնակչություն ունեցող պետության դեպքում։
30 տարի ժողովուրդը տեսել է ամեն ինչ․
տեսել է, թե ինչպես են քաղաքական աթոռի համար խոնարհվել, լպստել, դավաճանել սկզբունքները։
Այդ էջը փակված է։
Սրանից հետո դադարեցրեք վարչապետի թեմայով հայտարարությունները
և մի խաղացեք ժողովրդի կյանքի ու նյարդերի հետ ձեր պաշտոնական մոլուցքով։
Լրատվամիջոցներին
Ամենայն հարգանքով դիմում եմ բոլոր լրագրողներին․
խնդրում ենք այլևս չտալ հարց՝ ով է մեր վարչապետի թեկնածուն,
քանի որ «Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրել և չի առաջադրելու,
մինչև չլինեն Ազգային ժողովի ընտրություններ և քաղաքական համապատասխան գործընթացներ։
Այլ հարցերի վերաբերյալ խորհուրդ ենք տալիս ստուգել ձեր էլեկտրոնային հասցեները․
մենք պատշաճ կերպով ծանուցել ենք մամուլին՝
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անունից։
Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ կան լրատվամիջոցներ՝
և՛ նախկինների, և՛ ներկաների ազդեցության տակ,
որոնց ձեռնտու չէ անդրադառնալ մեր ուղարկած նյութերին։
Միևնույն ժամանակ, կան անկախ լրատվամիջոցներ,
որոնց անունները մեկ ձեռքի մատների վրա կարող ենք թվարկել,
և առանձին օր հրապարակավ կարտահայտենք մեր գոհունակությունը
նրանց անաչառ և պատասխանատու աշխատանքի համար։
Ժողովրդի Ձայնը Պետականամետ կուսակցությունը
չի բաժանել պաշտոններ կաբինետներում,
չի կազմել ցուցակներ՝ ով ինչ պաշտոն է ստանձնելու։
Մենք պաշտոն չենք տենչում։
Մեզ ճանաչողները գիտեն մեր սկզբունքները դեռ այն ժամանակից,
երբ հիմնեցինք «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը
և իրականացրինք բազմաթիվ գործեր՝
ժողովրդի կյանքի որակը իրականում բարելավելու համար։
Այդ ժամանակ և այսօր
մենք եղել և մնում ենք ըմբոստ բոլոր քաղաքական ուժերին։
Վանիկ Նիկոյան
Ռոման Նազարյան
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
Ժողովրդի Ձայնը լսելի է
«Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցություն
Հեռ, 091543379
