Ուժգին երկրաշարժ՝ ՌԳւսաստանում․ ստորգետնյա ցնցումները են զգացվել

Ռուսաստանի հարավում՝ Կրասնոդարի երկրամասում, գրանցվել է երկրաշարժ, որի մագնիտուդը կազմել է 4,8։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նովոռոսիյսկ և Անապա քաղաքներում։

APA գործակալության փոխանցմամբ՝ Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտնել է՝ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո։

Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնում նույնպես հաստատել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ։ Այլ վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Իրավիճակի վերաբերյալ տվյալների ճշգրտումը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում