Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ. Դաբաղյան) որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը:
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին արգելված է մասնակցել պատարագների, այլ սահմանափակումներ ևս կիրառված են:
Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։
Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է:
