WhatsApp-ը կդադարի աշխատել 4.1-ից ցածր 16 Android սարքերի վրա, որոնք թողարկվել են 2011-ից 2013 թվականներին: Այս տարվա հոկտեմբերի 24-ից այս հնացած գաջեթների օգտատերերն այլևս չեն կարողանա օգտվել հանրահայտ մեսենջերից։
Ըստ 91mobiles-ի՝ WhatsApp-ն այլեւս հասանելի չի լինի հետևյալ մոդելների վրա.
- Samsung Galaxy Note 2 (2012)
- Samsung Galaxy S2 (2011)
- Samsung Galaxy Nexus (2011)
- Samsung Galaxy Tab 10.1 պլանշետ (2011)
- Google Nexus 7 պլանշետ (2013)
- HTC One (2013)
- Motorola Xoom պլանշետ (2011)
- Motorola Droid Razr (2011)
- HTC One M7 (2013 թ.)
- HTC Desire HD (2011)
- HTC Sensation (2011)
- LG Optimus 2X (2011)
- LG Optimus G Pro (2013)
- Sony Xperia Z (2013 թ.)
- Sony Xperia S2 (2012)
- Sony Ericsson Xperia Arc3 (2012)
Այս սարքերը դադարել են թարմացումներ ստանալ 2012 թվականին Android 4.1-ի թողարկումից հետո, ինչը դրանք անհամատեղելի է դարձնում WhatsApp-ի վերջին տարբերակների հետ:
Եթե թվարկված սարքերի սեփականատերերը ուզում ե, շարունակել օգտագործել այս մեսսենջերը, պետք է ձեռք բերեն նոր սմարթֆոն, որն աջակցում է Android 5.0 և ավելի նոր օպերացիոն համակարգի տարբերակները, կամ ընտրեն iOS 12 և ավելի բարձր, ինչպես նաև KaiOS 2.5.0 և ավելի նոր տարբերակներով աշխատող սարքեր:
Ինչպե՞ս պարզել, թե Android-ի որ տարբերակն է ձեր հեռախոսում
Ձեր սարքում Android-ի տարբերակը ստուգելու համար կարող եք բացել կարգավորումները, այնուհետև գնալ «Սարքի մասին» բաժինը և ընտրել «Ծրագրային տեղեկատվություն», որտեղ կարող եք տեղեկություններ գտնել ձեր գաջեթում տեղադրված Android-ի տարբերակի մասին։
Հնացած սարքերի աջակցությունը կարող է դադարեցվել այն պատճառով, որ դրանք չեն կարողանում ապահովել մեսենջերի անվտանգ և արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև սահմանափակում են նոր գործառույթներ և թարմացումներ ներկայացնելու հնարավորությունը:
