Տղամարդը երկու բնակարան է թալանել՝ պատճառելով 474,500 և 150,000 ՀՀ դրամի գույքային վնաս

Փետրվարի 20-ին Երևանի քրեական դատարան է ընդունվել գործ՝ երկու բնակարան ապօրինի ապօրինի մուտք գործելու և 474,500 ՀՀ դրամի ու 150,000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։  Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Ս․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2025 թվականի փետրվարի 18-ին’ ժամը 18:15-ից մինչև 20:15-ի սահմաններում, բնակարան ապօրինի մուտք գործելով և գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով բնակիչների ժամանակավոր բացակայության հանգամանքից, քննության չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ’ խմբի կազմում, քննությամբ չպարզված առարկայի գործադրմամբ մուտքի դռան փականը բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Աբելյան փողոցի …. շենքի …. բնակարան և գաղտնի հափշտակել Մ․Ս․-ին պատկւսնող 20մլ տարողությամբ «Chanel», «Savage», «Armani», «Dolce & Gabbana», «Yves Saint Laurent» տեսակի օծանելիքներ’ յուրաքանչյուրը 5,500 դրամ, ընղհանուր’ 49,500 արժողությամբ։ Ինչպես նաև մեկ հատ «Orient» մոդելի մեխանիկակւսն ինքնալարվող ձեռքի կլոր ոսկեգույն, իսկ ամրացման գոտիները’ կաշվից բաց կարմրավուն գույնի ժամացույց’ 30,000 ՀՀ դրամ արժողությամբ և մեկ հատ սև գույնի ինքնալարվող ձեռքի կլոր, իսկ ամրացման գոտիները’ կաշվից սև գույնի ժամացույց 395,000 դրամ արժողությամբ’ Մ․Ս․-ին պատճառելով ընդհանուր մանր չափերի’ 474,500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ’ Ս․Ա․-ը 2025 թվակւսնի փետրվարի 06-ին ժամը 10.20-ից 19.20- սահմաններում բնակարան ապօրինի մուտք գործելով և գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով բնակիչների ժամանակավոր բացւսկայության հանգամանքից, Ա․Գ․-ի հետ նախնական համաձայնությամբ’ խմբի կազմում քննությամբ չպարզված առարկայի գործադրմամբ մուտքի դռան փականը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Մ․Հ․-ին պատկանող’ Երևանի Արզումանյան փողոցի …. շենքի … բնակարան և գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող’ 1 հատ արծաթյա վզնոց կուլոնով’ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ, 1 հատ ոսկեջրած բժշկական մետաղից վզնոց սրտաձև կուլոնով արծաթյա 6.000 ՀՀ դրամ արժողությամբ, 1 գմբեթաձև մատանի, 2 մատանի’ 8.000 ՀՀ դրամ արժողությամբ, 1 կլոր և էմալապատ մատանի’ 13.000 ՀՀ դրամ արժողությամբ, 1 սրտւսձև արծաթյա կուլոն’ 4.000 ՀՀ արժոողությամբ, «Մարիամ Աստվածածնի» պատկերով արծաթյա 1 կուլոն’ 5.000 ՀՀ արժողությամբ, մարգարիտի նման քարերով 1 թևնոց բիժուտերիայից’ 7.000 ՀՀ դրամ արժողությամբ, բժշկական մետաղից 2 մատանիներ’ ոսկեգույն և արծաթագույն’ ընդհանուր 5,000 ՀՀ դրամ արժողությամբ, 1 մատանի մուգ կանաչ քարերով բիժուտերիայից, 2 ժամացույցներ’ արծաթագույն մետաղից և սև գույնի կաուչուկից’ 19.000 ՀՀ դրամ արժողությամբ, թվով 2 չաշխատող Samsung 16G և HDS ապրանքանիշի բջջային հեռախոսներ’ Մերի Համբարձումյանին պատճառելով ընղհանուր մանր չափերի’ 150.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Ս․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կիսվել սոց․ ցանցերում