Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է «Լեչեին»։
Խաղի հաշիվը 75-րդ րոպեին բացել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 82-րդ րոպեին, պաշտպան Մանուել Ականջին կրկնապատկել է առավելությունը։
Անցկացրած 26 հանդիպումներից հետո «Ինտերը» 64 միավորով վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Լեչեն» 24 միավորով 17-րդ հորիզոնականում է։
Հաջորդ տուրում առաջնության գործող առաջատար «Ինտերը» կմրցի «Ջենոայի» հետ։
