Աբու Դաբին կվճարի բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը. հյուրանոցների կողմից կապահովվի անվճար կեցություն և սնունդ։

Համապատասխան հաշիվ-ապրանքագրերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
[email protected]։

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ +97126576283։

Սա չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք ժամանել են Աբու Դաբի, սակայն ունեցել են կեցություն այլ էմիրությունում։

Կիսվել սոց․ ցանցերում