«Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ի դրությամբ, բռնի տեղահանվածների քանակը 66 հազար 500 է, ընդ որում՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այս անձանց մեծ մասը ՀՀ է տեղահանվել երեկ և անցյալ օրը, այս գիշեր այդ թիվը շարունակել է աճել»:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Ընդհանուր առմամբ, եթե առաջին երկու օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին, հանրագումարով տեղահանվել էր ընդհանուր թվով 9 հազար մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների քանակը 22 հազար 800 է եղել, իսկ երեկ՝ 26 հազար 600, այս գիշեր՝ ժամը 12-ից մինչև առավոտյան 10-ը, տեղահանվածների քանակը կազմել է 8 հազար 100»,- նշեց Խաչատրյանը:
Փոխվարչապետը շեշտեց՝ Գորիսում և Վայքում ստեղծել են մեծ կետեր, որոնք բռնի տեղահանվածների տեղավորման հարցերով 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են տանում:
