51-ամյա արմավիրցին 75 տափաստանային արտույտ է ապօրինի пրսացել

Արմավիրի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են «Մերսդես» մակնիշի ավտոմեքենան և ակնհայտ տեսանելի հատվածում նկատել մեկփողանի որսորդական հրացան և որսած 75 տափաստանային արտույտ։

Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 51-ամյա վարորդը որս կատարելու թույլտվություն չի ունեցել։

Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

51-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Կիսվել սոց․ ցանցերում