Երևանի մետրոպոլիտենի վճարային անցակետերում հսկողություն իրականացնող աշխատակիցները որևէ առնչություն չունեն վճարային գործառույթների հետ։
Այս մասին տեղեկացրել է մետրոպոլիտենը՝ քաղաքացիներին խնդրելով և հորդորելով զերծ մնալ աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուց։
«Վճարային բոլոր հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել «Թել-Սել» ընկերությանը։
Հեռախոս՝ 88-30, 060 27 22 22»,- ասվում է հայտարարության մեջ։
