Ադրբեջшնը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփшնшկերտ՝ шրցшխցիներին Հայաստան տեղափոխելու համար. шդրբեջшնшկան լրատվամիջոցներ

Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ պնդելով, թե Արցախի ներկայացուցիչներն են Բաքվին այս մասին խնդրել։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ այս հարցումը բավարարվել է, և սեպտեմբերի 28-ին Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով ուղարկվել է 30 մեծ տարողունակ ավտոբուս։

Այս մեքենաները նախատեսված են Ստեփանակերտում և մերձակա շրջաններում բնակվող և սեփական մեքենա չունեցող քաղաքացիական անձանց տեղափոխելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում