Ադրբեջան է այցելել Էթնոսպորտի համաշխարհային համադաշնության նախագահ Բիլալ Էրդողանը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունը։
Ըստ տեղեկությունների՝ Բիլալը, ով ի դեպ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որդին է, այցելել է Թուրքիայի կրոնական հարցերով գրասենյակին կից Բաքվի թուրքական լիցեյ, ինչպես նաև՝ Ադրբեջանի աստվածաբանության ինստիտուտ, որտեղ հանդիպել է ուսանողների և դասախոսական կազմի հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետություն էր այցելել Բիլալի նախագահ հայրը։ Էրդողանն այնտեղ հանդիպել էր Ալիևի հետ և խոսել «Զանգեզուրի միջանցքի» բացման հեռանկարին։
