Ալեն Սիմոնյանը երեք հարց է հղել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում 3 հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանին:

«Երեք հարց Ռ. Քոչարյանին.

1) Երբ Վանաձորում դրական արձագանք էր տալիս այն հարցին, որ Հայաստանը պետք է կիսանախագահական լինի, դա ի՞ր անձնական կարծիքն է, թե՞ նաև դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ի,

2) Եթե «Հայաստան» դաշինքին հաջողվի հատել անցողիկ շեմը, պատգամավորները զբաղեցնելո՞ւ են իրենց հասանելիք պաշտոնները ԱԺ-ի հանձնաժողովներում, մասնակցելո՞ւ են նիստերին և մնացած օրենքով նախատեսված աշխատանքներին,

3) Ինքն անձամբ գալո՞ւ է ԱԺ, թե՞ «Հայաստան» դաշինք ընտրողներն իրականում ՀՅԴ են ընտրում»,- գրել է Սիմոնյանը:

Կիսվել սոց․ ցանցերում