«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա»։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Զելենսկին՝ գրելով․
«Ես ժամանել եմ Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպելու եմ թագաժառանգ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ։ Երեկ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ մենք ապահովեցինք մեր տոկունության ֆինանսական երաշխիքները։ Այսօր մենք առաջ ենք մղում Սաուդյան Արաբիայի հետ մեր համաձայնագրերն անվտանգության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում»։
Զելենսկին վերջին անգամ Սաուդյան Արաբիա էր այցելել մարտի 26-ին։ Այցի շրջանակում Ուկրաինայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունները համաձայնագիր էին ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ։
