Գազամատակարարման պլանային ընդհատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի թիվ 52/9-ից մինչև 83/3, Պ.Սևակ 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի «Մեքենաշինարարներ», «Ածխահատներ», «Բելոռուսներ», «Մինէներգո» միկրոշրջանների գազասպառողների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ախթալա, Շամլուխ քաղաքների, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Նեղոց բնակավայրերի, Քարկոփ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
26.09.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Գյումրի-2 (Արևիկ) ԳԲԿ-ի նորոգման նախապատրաստական և ժամանակավոր ԳԲԿ-ի ներմիացման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 3-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզում գործող «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։
22.09.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Գ.Քոչարի, Ա.Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի թիվ 2, 4 բազմաբնակարան շենքերի, Գր.Լուսավորչի փողոցի թիվ 13, 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
20.09.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի, Տերյան, Զորյան փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Կիսվել սոց․ ցանցերում