Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Նորիկ Բերնեցյանին պատկանող (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Կ․ Դեմիրճյան 25/2) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝

— սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

— ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին և իրարից հնարավորինս հեռավորության վրա,

— սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի պատրաստման գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման աշխատանքների, ինչպես նաև միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,

— սարքավորումները՝ մասնավորապես խոհանոցի գազօջախը և սառնարանը, չեն պահվել բարվոք վիճակում,

— սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, ամրագրվել է վերջնաժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում