Ինչպես հույս էի հայտնել և կանխատեսել էի, Հայկ Մարությանը, գաղափարական տարաձայնությունների հիմքով, չհամաձայնեց միանալ Մայր Հայաստան դաշինքի և Հանրային ձայն կուսակցության հետ.Ռոբերտ Ղևոնդյան

Ռոբերտ Ղևոնդյանը գրում է․

Ինչպես հույս էի հայտնել և կանխատեսել էի, Հայկ Մարությանը, գաղափարական տարաձայնությունների հիմքով, չհամաձայնեց միանալ Մայր Հայաստան դաշինքի և Հանրային ձայն կուսակցության հետ: Իսկ առանց նախապայմանների Մարությանի օգտին քվեարկելու առաջարկը նրանց կողմից փաստացի մերժվել է: Չի կայացել նաև ՔՊ հետ Արտակ Զեյնալյանի օգտին քվեարկելու համաձայնություն:
Այս պայմաններում Մարությանի թիմը համաձայն է նոր ընտրությունների, բայց քաղաքական ռեալիզմի տեսակետից այդ հավանականությունը չափազանց փոքր եմ համարում:
Առավել հավանական սցենարը հետևյալն է.
Քանի որ Մայր Հայաստան դաշինքի և Հանրային ձայն կուսակցության համար նոր ընտրությունները ծայրահեղ անցանկալի են (նրանք ցույց են տվել իրենց համար հնարավոր առավելագույն արդյունքը և նոր ընտրությունների ժամանակ կարող են տեղեր կորցնել), հետևաբար քաղաքապետի ընտրությունների ժամանակ այս երկու ուժերից որևէ մեկի որևէ ներկայացուցիչ բացահայտ կամ թաքուն կքվեարկի ՔՊ թեկնածուի օգտին և քաղաքապետ կընտրվի Տիգրան Ավինյանը:
Կիսվել սոց․ ցանցերում