Մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 71-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Honda Elysion» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
