Ղրիմի կամրջով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելափակված է մինչև սեպտեմբերի 29-ի ժամը 6:00-ն: Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։
«Սեպտեմբերի 28-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ՝ կամրջի ճանապարհահատվածի ամբողջական փակմամբ, սեպտեմբերի 29-ին ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 29-ը ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում վերականգնման աշխատանքների հետ կապված»,- ասված է գերատեսչության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
